Sunday, October 20, 2013

Մի քանի փաստ...

1. Մեր տանն ապրում է 6 աղջիկ

2. Ու սա մեր ամենասիրած անկյունն է



3. Ջեյրանս:




4. Ամեն օր համալսարանից տուն ճանապարհը...



5. Ես անկեղծ հավատում եմ, որ...

"Բա իմանաք ինչ ա էղել..." Մաս 2

Արդեն երկու ամիս է ապրում եմ այս միջին մեծության քաղաքում ու դեռ տնից քաղաքի կենտրոն ճանապարհը չգիտեմ:

Բանն այն է, որ ես տարածական դաունիզմ ունեմ, ու հասկանալը` որ կողմ պետք է գնամ, շատ դժվար է:

Ավտոբուսով մեր անտառից քաղաք գնալը խնդիր չէ, բայց հեծանիվով... "յա ինձ հարցնես, յա մեր գազանանոցի կապիկին" (քոռանամ ես, այս ինչ համեմատություններ եմ անում...)

Հիմա, որոշելով, որ հեռախոսիս նավիգացիան ու մի քանի խելացի application-ներ ինձ կհասցնեն Alexanderstrasse, ինձանից գոհ նստեցի հեծանիվս ու յալլա դեպի փոստ` գրքերս ստանալու (մի քանի օր առաջ հայկական սփյուռքի մասին գրքեր էի պատվիրել):

Բնականաբար, 5 րոպե հետո արդեն կորել էի: Հասկանալով, որ անտեր հեռախոսը ինձ առանձնապես չի օգնելու, սկսեցի մարդկանցից հարցնել ինչպես հասնել այդ չարաբաստիկ փողոցը:

- Սկզբում աջ, հետո ուղիղ, հետո ձախ, հետո շրջադարձից էլի աջ, 100 մետր ուղիղ...

Հը?

Մի խոսքով, մեկ ժամից հասա տեղ: Գիրքս վերցրեցի, երջանկացա: Ասացի` լավ, հետ ճանապարհը հեշտ կգտնեմ:

Հա, հա, հա, հա, հա... :D

Նախ, մինչև հասկացա ինչպես հեռախոսիցս օգտվեմ, կես ժամ անցավ:

Հետո էլի աջը ձախից չէի տարբերում, ու էլի կորա:

Հետս սկսեց անձրև կաթալ...

Հետո անձրևը ուժեղացավ...

Հետո հեռախոսիս "զարյադկան" նստեց...

Հետո հասա մի փողոց, որից ոնց-որ ճանապարհը գիտեի... Քշեցի այդ փողոցով մի կես ժամ (հեծանիվս շատ դանդաղ է): Մեկ էլ որ չտեսնեմ` Alexanderstrasse... Սիրտս բռնեցի...

Մի պապիկի հարցրեցի` ինչպես գնամ համալսարանի մոտ (միակ տեղը, որտեղից հաստատ կարող եմ գնալ տուն), ինքն էլ էլի ինձ աջ ու ձախ արեց, հետո հարցրեց` որտեղից եմ, ասեցի "Armenien"... Նայեց-նայեց, ժպտաց ու պատասխանեց "Ուզում ես քեզ Աստծո մասին պատմեմ..."


Պատկերացրեք ինձ` թաց, հոգնաց, մոլորված... Իսկը Եհովայի վկայի հետ Աստծո մասին խոսելու ժամանակն էր... Ու գիտեք, սա առաջին անգամը չի: Մի անգամ էլ փողոցում կանգնած էի, մի շաաաաաաաատ սիրուն տղա եկավ, կողքս կանգնեց, ժպտաց: Ես էլ մտածեցի "ահա այն` սեր առաջին հայացքից...": Իսկ նա ուզում էր Աստծո մասին պատմել...

Լավ, չշեղվեմ թեմայից:

Հնարավորինս բարի հայացքով նայելով պապիկին` ասացի, "Շնորհակալ եմ, բայց մյուս անգամ", ու թռա... 

Երբ որ զգացի, որ արդեն սկսում եմ ինքս ինձ հետ խոսել հեծանիվի վրա (ինքս ինձ հարց էի տալիս, ինքս պատասխանում էի, հիմնականում ասելով "չգիտեմ"), հասկացա, որ արդեն ծիծաղելի չի: Մտա մի գարեջրատուն, որ իմանամ նախ` որտեղ եմ, ու ոնց հասնեմ Johann-Justus-Weg: Պարզվեց, որ բավականին մոտ էի:

Ասեմ ձեզ, տուն հասա 3 ժամ ճանապարհը փնտրելուց հետո: Չեմ չափազանցնում:

Դա ինձ դաս էր, որ միշտ հեռախոսս լիցքավորեմ:

Ու որ ինձ հիմա հարցնեք Alexanderstrasse-ն որտեղ է, ես հաստատ-հաստատ-հաստատ կպատասխանեմ` "Գաղափար անգամ չունեմ..."


"Բա իմանաք ինչ ա էղել..." Մաս 1

Քիչ էր մնում...

Ուրեմն, մենք խմբում մի աղջիկ ունենք, որը իրականում միգուցե շատ լավն է, բայց դասի ժամանակ մի քիչ ... անտանելի է: Չբողոքեմ շատ, բայց ասեմ, որ դասի ժամակ հենց սկսում է խոսել, բոլորն իրար են նայում, "Էլի սկսեց...": Նույնիսկ խեղճ դասախոսներն են լարվում, երբ նա խոսում է:

Չերկարացնեմ: Մի Group Research ունենք, ու ամեն խմբում 4-5 ուսանող կա: Բնականաբար, ես ու այդ աղջիկը նույն խմբում ենք: Դեպքից մի օր առաջ մեր հանրակացարանում նստած ենք, աղջիկներով քննարկում ենք` ով ում հետ է նույն խմբում, ես էլ ասացի, որ նրա:  Բոլորը ցավակցական հայացքով նայեցին ինձ, իբր "քոռանամ ես, խեղճ էրէխեն..."

Հաջորդ օրը խմբերով հավաքվելուց առաջ դաս ունեինք, որտեղ մեր չնաշխարհիկը իրեն էլի շատ "լավ" դրսևորեց: Դասախոսի վրա "հարձակվեց", բա "ինչու ենք սա կարդում, նա չենք կարդում: Էս գիրքը լավը չի, են մեկն ա լավ..." մի խոսքով, սովորական վիճակն էր: Դասից հետո սպասում էինք, որ թիմային աշխատանքի ղեկավարը գա, ես էլ սկսեցի մյուսլիով շոկոլադ ուտել (granola bar), սոված էի: Վայ, չուտեի ես այդ granola bar-ը...

Շուռ եկավ, ասաց, "Թուուուուու, հիմա սոված եմ, ինչը նշանակում ա, որ հեսա ավելի անտանելի եմ լինելու դասի ժամանակ" (այո, նա տեղյակ է, որ անտանելի է): Ես էլ այդ դարդիս մի այլ granola bar առաջարկեցի նրան, ինչը հաճույքով ընդունեց:

Քիչ անց, երբ արդեն կերել էր granola bar-ի մեկ երրորդը, հարցրեց "Սրա մեջ գետնանուշ չկա, չէ?": Ես էլ նայեցի, ոնց-որ չկար...

2 րոպե հետո մեկ էլ վեր թռավ, թե "Վայ, Աստված ջան, սրա մեջ գետնանուշ կա, ես էլ ալերգիկ եմ, հեսա տաս րոպեից շունչս կտրվելու է, խեղդվեմ, մեռնեմ: Դեղս չեմ վերցրել..." ու սկսեց թռվռալ միջանցքով մեկ` գոռալով "Օգնություն, բժիշկ, հասեք, փրկեք: Զուգարանն ուր է?":



Պատկերացնում եք ես ինչ վիճակում էի? Սրան թողած` սկսեցին ինձ հանգստացնել: :D Մտքովս ինչ ասես չանցավ...

Վազեցինք օֆիս, ղեկավարներից մեկին ասեցինք "Վայ-վայ, փրկեք, կանչեք": Կողքից ծիծաղելի էր երևի, բայց հո չէինք վախեցել:

Լավ, հիմա հետ ենք գնում, որ իրեն ասենք` շտապօգնությունը գալիս է, ու ինչ տեսնենք? Այնտեղ չի: Ուր գնաց, ինչ եղավ իր հետ?

Դեմքս սպիտակել էր: Լյարդս բռնած մտածում էի, ուր գնաց այդ խելառը:

Շտապօգնությունը եկավ, տեսավ այնտեղ չի, գնաց...

10 րոպե հետո հետ եկան: Գնացել էին դեղատուն` դեղ գնելու: Վազեցինք իրենց մոտ, որ իմանանք ինչպես է, պատասխանեց "Լավ եմ, էրեխեք ջան: Ապրեք, որ օգնեցինք: Լաուրա ջան, կներես որ վախեցրեցի քեզ: Դե լավ, գնանք դասի, ես Սուդանի մասին մեր հետազոտության համար մի քանի բան ունեմ ասելու: Գրքեր պետք է կարդանք..."

Ես էլ սուս-փուս նրա 15 կիլոյանոց պայուսակը վերցրեցի ու քարշ տվեցի լսարան, որտեղ ես այլևս ձայն չհանեցի, միայն հարցրեցի` "Խնձոր ունեմ, կարող է ուզես? Հաստատ մեջը գետնանուշ չկա: Չնայած, արի կարդանք, մարդ ես, ես էլ ոչ մի բանի չեմ վստահում..." 

Monday, October 14, 2013

Den Haague - Հաագա

Գնացել էի Հոլանդիա` ընկերուհուս տեսակցության: 

Յասամանին ճանաչում եմ շատ վաղուց: Նա Հայաստանում էր սովորում երկու տարի, նախքան Հոլանդիա գալը: Բավականին երկար չէի շփվել նրա հետ, և շատ պատահական մի օր արթնացա ու որոշեցի գնամ նրան տեսակցության:

Կարծում էի, թե Ամստերդամում է ապրում, բայց պարզվեց, որ Հաագայում է: 

Եվ այդպես, մի անձրևոտ առավոտ պայուսակս դասավորեցի ու մեկնեցի Հաագա:

Սովորաբար կայարաններում շատ դժվար եմ գտնում ճանապարհները, բայց այս անգամ առանց (համարյա առանց) միջադեպերի չորս ու կես ժամում մեր "գյուղից" (Օլդենբուրգից) հասա Հաագա:

Անկեղծ ասած, երբ որոշեցի գնալ այնտեղ, գաղափար անգամ չունեի, թե ուր եմ գնում: Ժամանակ չունեցա քաղաքը օնլայն ուսումնասիրելու: 

Յասամանին հանդիպեցի հենց կայարանի դիմաց: Մի ծիծաղ, մի ուրախություն: Հինգ տարուց ավելի իրար չէինք տեսել: Գնացինք իրենց տուն, հետո էլ` մի հետաքրքիր ակումբ, որտեղ իր ընկերուհու "goodbye party"-ն էր: Առանձնապես ոչ մի բանով այդ ակումբը ինձ չզարմացրեց, այնպես որ պատմությունս սկսեմ երկրորդ օրվանից:





Որոշեցինք առավոտվանից գնալ զբոսանքի:

Հաագան ինձ ապշեցրեց ամեն առումով: Փողոցում մարդիկ շատ բարետես էին, բարեհամբույր, հաճախ ժպտում էին, մանավանդ այն ժամանակ, երբ (ամոթ էլ է ասել) չտեսի նման ֆոտոխցիկս աջ ու ձախ էի տանում, որ հանկարծ մի բան բաց չթողնեմ:

Հիմա, որ ասեմ, նույնիսկ չգիտեի, որ այնտեղ ծովափ կա, և դա հենց օրվա լավագույն նորությունն էր: Գնացինք ծովափ:





Եվ հենց այդ ծովափին էլ հանդիպեցի առաջին հոլանդահայերին:  Սրճարանում նստած էին մի խմբով, երբ իրենց մոտով անցնելիս զգացի, որ տարօրինակորեն լավ եմ հասկանում այն, ինչ խոսում են: Շրջվեցի ու նայեցի իրենց, ինչպես "թուրքը խոզի մսին" :D :D 

Իրենք բնականաբար զարմացան, թե էս խելառը ինչ է աչքերը չորս արած նայում մեզ: Ես էլ ասացի "Վայ, կներեք" :D ու շարունակեցի ճանապարհս:

Սա առաջին ծովափը չէր, որ ես տեսել եմ, սակայն ասեմ, որ տեսածներիցս ամենահանգիստն էր: Մարդիկ իրենց համար լողում էին, շների հետ զբոսնում: Այնքան երջանիկ տեղ էր, չեք պատկերացնի...

Շարունակեցինք ճանապարհը: 

Հայտնվեցինք մի փողոցում, որը հայտնի է իր փոքրիկ խանութներով: Սա քաղաքի այն մասն է, որը հիշեցնում է հին Հաագան: 

Այնտեղ Յասամանը հանդիպեց իր ընկերներից մեկին, ով, ինչպես պարզվեց, "գիտի բոլոր լեզուները": Հարցրեց որտեղից եմ, պատասխանեցի, որ Հայաստանից: Հպարտությամբ ասաց "Միիիիիի րոպե", հետո էլ "Բարեեեեեվ: Խնդրեեեեեեեմ: Կախաաաարդ":

Հը? Ինչ կախարդ? 

Պարզվեց, նա հայ ընկերուհի է ունեցել, որը նրան այդ բառը սովորեցրել է մեկ այլ բառի փոխարեն, նա էլ հիշել է: Բայց կախարդ?


Քաղաքի կենտրոնը նույնպես ապշեցնող էր: Մանրամասն չգրեմ, ինքներդ դատեք:



Հաագան շատ միջազգային տեսք ունի: Անկեղծ ասած, համեմատելով մեր "գյուղի" հետ, շատ են միգրանտները, ու փողոցում կարծես ամեն ազգից մի քիչ կա: Սիրում եմ այդպիսի քաղաքներ, երբ քայլելուց չեմ զգում, որ օտար եմ...

Լավ, շատ երկար-բարակ չնկարագրեմ: Հրաշալի քաղաք, հրաշալի մարդիկ... 

Tuesday, October 1, 2013

Fun Fair

Probably the most "Fun" day here in Oldenburg was when we went to Oldenburg Fun Fair with the girls: Lisa, Johanna, Jonna and myself.

Best! Time! Ever!

When you live in a city like Oldenburg, to don't expect that something this fun can happen here.

Funfairs are probably the happiest places in the world. That's my opinion. And honestly, Lisa and I laughed so hard, that tears coming from our eyes.

Also, we god God damn scared at the Horror Room. During the whole time I didn't open my eyes once and I was screaming like crazy!! No need to tell that my legs were shivering for another day! Scary!!









Probably the funniest moment through the whole day: two girls from the right Jonna and Johanna screaming on a roller-coaster.