Thursday, November 28, 2013

Լոնդոն, Ուտրեխտ, Բեյրութ, թե Լիսաբոն?

Արդեն երեք ամիս է, ինչ մագիստրատուրայում եմ սովորում: Մեկդ չեղավ` հարցնի, "Բալա ջան, Գերմանիաներում էդ ինչ ես սովորում?"

Մտածեցի, раз уж բլոգ եմ գրում, փոփոխության համար կարելի է մի քիչ էլ կրթությանս մասին գրել:

Ծրագրիս անունը EMMIR (European Master in Migration and Intercultural Relations) է, իմ հատուկ հետաքրքրությունն էլ` հայկական սփյուռքը: Ինձ թվում է այս նկարը ձեզ ամեն ինչ կասի:


Այս կադրը իմ նկարած կարճ տեսահոլովակից է, որը ստեղծել ենք սեմեստրի առաջին մոդուլի ժամանակ: 

Խնդրեմ` դիտեք այստեղ:

Ծրագրի շրջանակներում պետք է պրակտիկա (internship) անենք մեր ցանկացած կազմակերպությունում, որը ուսումնասիրում է միգրացիայի որևէ ոլորտ: Ես, իհարկե, սկսեցի փնտրել հայկական սփյուռքի կազմակերպություններ, որոնցից շատերին նամակ ուղարկեցի (ոտերն ընկա), որ ինձ ինտերն վերցնեն: 

Դիմել եմ հետևյալ կազմակերպություններին`

1. Գյուլբենկյան հիմնադրամ, Լիսաբոն, Պորտուգալիա
2. The Haigazian University Armenian Diaspora Research Center, Բեյրութ, Լիբանան 
3. AGBU Հոլանդիա, Ուտրեխտ, Հոլանդիա
4. Center for Armenian Information and Advice (CAIA), Լոնդոն, Անգլիա

Լոնդոնից ու Ուտրեխտից նամակ եմ ստացել, ասում են "Էստի համեցե'ք", բայց ես ամենաշատը ուզում եմ Լիսաբոն կամ Բեյրութ: Ու հիմա մտածում եմ. ուր գնամ?

Ժողովուրդ ջան, օգնեք կողմնորոշվեմ: Ավելին, եթե գիտեք հայկական սփյուռքի հետ կապված ինչ-որ ուրիշ կազմակերպություն, խնդրում եմ, կոմենթեք, լինք ուղարկեք, իմանամ` ինչ եմ անում: Թե չէ արդեն լրիվ ամեն ինչ խառնել եմ իրար... Չբռնեմ Բուենոս Այրես գնամ?

1 comment:

  1. գիժաաաաաաաաա. Լոնդոնն իրա բերանով ասում ա "Էստի համեցեք" , Լիկան տատանվում ա: Հայդա՛ Լոնդոն, Լաո՛ւրա:

    ReplyDelete