Sunday, November 3, 2013

"Բա իմանաք ինչ ա էղել" - Մաս 3



Luces fuera,  alma sincera. Dime lo que sientes, no lo que esperas. 
Se tu mismo no te dejes caer, en el abismo que tu mismo pones. 



Haz lo que debas, frena lo que puedas, sin que pongas trabas ni barreras.

Tu eres humano, eres especial. 
Saca lo que llevas dentro, sacalo ya

Y sácalo...

No permitas que otros decidan por ti ,
Ten valor y piensa cómo quieres vivir. 
No tengas miedo al que dirán, 
Y en qué pensaran si la cosa te sale mal. 
Saca lo que llevas en tu interior 
Sentimientos que llevan una canción. 
Unidos, creo que todo sera mejor 
Que todo sera mejor... 



...Այնքան դժվար է բլոգ գրել այն մասին, ինչն ուզում ես ասել, բայց ամաչում ես:


Իհարկե, ամաչելու բան այստեղ առանձնապես չկա: Բոլորս էլ եղել ենք 5-րդ դասարանցի, բոլորս էլ սիրահարվել ենք...


Երկու տարի առաջ էլի գրել էի այս թեմայի շուրջ, իսկ այսօր ավելացնելու բան ունեմ:


Ուրեմն, կարճ ներկայացնեմ ձեզ "Ասյոլին" ("Զանգակին" ու "Փամփուշտին
" թողնենք մի կողմ): 5-րդ դասարան, երեք աղջիկ, ովքեր կյանքից դեռ բան չէին հասկանում, երեք տղա` իրենցից երեք տարի մեծ, ովքեր նույնպես երևի կյանքից բան չէին հասկանում, ու առանձնապես չէին ճանաչում այդ երեք աղջիներին, ովքեր շատ հաճախ խոսում-քննարկում էին նրանց, ինչի մասին նրանք նույնպես գաղափար չունեին...

Շատ բարդ հո չբացատրեցի? Լավ, պարզաբանեմ:


5-րդ դասարանում ընկերուհիներով "սիրահարվել էինք" մեզանից երեք տարի մեծ երեք տղաների (մեր մոտ խմբակային սեր էր, լոլ), ու բնականաբար այդ տղաները մեզ առանձնապես բանի տեղ չէին դնում, որովհետև մենք դեռ շատ փոքր էինք, ու դեռ առանձնապես չունեինք նրանցից, ինչին իրենք այդ տարիքում ուշադրություն էին դարձնում:


Այդ երեք տղաները` "Ասյոլը", "Փամփուշտն" ու "Զանգակը" (բնականաբար, մենք նրանց համար գաղտնի անուններ հորինել) առիթ հանդիսացան, որ Աննան, Լիլիթը ու ես մոտ ընկերուհիներ դառնանք: Իսկապես, շատ մոտ էինք այն ժամանակ:


Տղաները մեր դիմացի դասարանում էին սովորում, մենք էլ, դե, պարապ էինք, իրենք էլ մեր "հոբին" էին, խոսելու ու քննարկելու թեման: "Բա իմացար ինչ ա էղել? Ուրեմն, գալիս էի դասի, մեկ էլ տեսնեմ էս "Ասյլոլը"..." ու այդպես օրերով, ամիսներով, նույ
նիսկ տարիներով:

Ինչպես գուշակեցինք, իմ հոբին "Ասյոլն" էր: Ես նույնիսկ գաղտնի օրագիր ունեի, որտեղ ամեն-ամեն ինչ գրում էի: Մինչև հիմա պահել եմ, գիտեք... Մի քանի տարի առաջ կարդում էի ու հազիվ էի ծիծաղս զսպում: Այնքան մանկամիտ ու ազնիվ երեխա էի...


Գրել եմ` "Այսօր առաջին անգամ "Ասյոլի" հետ խոսել եմ: Կիթառս տարել էի դասի, ինքն էլ շուռ եկավ, ասաց "էդ դաշնամուրով դասի ես էկէլ?", ես էլ պատասխանեցի` "Դաշնամուր չի, կիթառ ա..." Ահ, դա մեր ամենալավ խոսակցությունն էր...""


Նույիսկ հիշում եմ, մի անգամ, էլի կիթառով դասի էի գնացել, ինքն էլ ինձ ասաց, որ ուզում է նվագել սովորել, ու որ իրեն մի քանի ակորդ սովորեցնեմ: Ու ես հիշում եմ, թե երջանիկ-ապուշի դեմքի արտահայտությունս ոնց էի փորձում թաքցնել, երբ իր մատերը հերթով կիթառիս լարերի վրա էի շարում: Կարծում եմ միայն այդ մասին տասից տասնհինգ էջ գրել եմ օրագրումս...


Էհ, ջահելություն:


Դրանից հետո կարծեմ էլ չենք էլ խոսել: Մի քանի անգամ միայն, երբ արդեն ավարտել էինք դպրոցը, փողոցում հանդիպեցինք: Ինձ թվաց չի հիշի, բայց բարևեց, մի քանի նախադասություն փոխանակեցինք:


Հետո իմացա, որ Գերմանիա է գնացել: Ես էլ ԱՄՆ-ից նոր էի վերադարձել, ինքնասիրությունս մի քիչ տեղն էր ընկել: Մի օր էլի պատահական տեսա իրեն ու չհասկացա թե ինչու մոտեցավ, գրկեց: Խոսեցինք դասերից, կյանքից: Պատմեցի, որ նոր եմ փոխանակման ծրագրից վերադարձել, հիմա էլ աշխատանք եմ փնտրում, ինքն էլ ասաց, որ Գերմանիայում է մագիստրատուրայում սովորում... Էլի, անցավ, գնաց...


Դրանից երկու տարի հետո ամռանը փողոցում էլի տեսա նրան, ասացի, որ շուտով ես էլ եմ Գերմանիա գալիս` սովորելու, ինքն էլ պատասխանեց, որ եթե Բեռլին գամ, իրեն իմաց տամ: Դրա մասին իրականում մոռացել էի ու հիշեցի միայն այն ժամանակ, երբ արդեն հասել էի Բեռլին:


Դասարանով գնացել էինք study trip-ի: Չերկարացնեմ, թե ինչի մասին էր, ինչ թեմայով... Մի ուրշ անգամ դրա մասին կգրեմ:


Միայն մի ազատ երեկո էր մնացել (հաջորդ օրը գնալու էին Ռավենսբրուք), երբ որոշեցի, որ կարելի է իրեն իմաց տալ, որ "էկալ եմ": Բայց դե, բնականաբար, ամաչեցի: Հիմա կասեք "տո դու ամաչող պտուղը չես..." Հավատացեք, հազվադեպ, բայց ամաչում եմ:


Հեռվից սկսեցի: Facebook-ով գրեցի.



  • Laura Samvelyan
    Privet. Inchpes es?

    "Asyol":
    barev Laura jan, lavem. vonca ancnum orert? harmarveles?


  • Laura Samvelyan
    Mersi, amen inch lav a. Dasern el shat hetaqrqir a.
    Hima el Berlinum em

  • "Asyol":
    lurj? es esor chem karox, ete waxe der estex es 18 ic heto karoxenq handipel.


  • Laura Samvelyan
    Che jan, vaxy gnum em Ravensbrueck, u mek el azat em linelu hingshabti, 2-4@, bayc karcum em zbaxvac es linelu ayd jamerin...


  • Laura Samvelyan
    Apsos, shat kayf kliner handipel

  • "Asyol":
    vaxe uxaki 9-18 dasi em, isk hingshabti matacikli dasi em :// urish. apsos, husam mek urish angam harmar arit klini handipelu.
    berlin vortexes mnum?


  • Laura Samvelyan
    Hima die fabrik-um em. Mtacum em durs gam man galu mi qich
    Motocycle-i daseri, lol
    Kayf a!!

  • "Asyol":
    Berlini myus cayrum el es em ete karox es U 1 metron nstel depi Uhlandstrasse. esel khascnem gam u karoxenq handipel naxaverjin kangarum. Kürfurstendamm um ??


  • Laura Samvelyan
    Davay!!
    Menak petq a in contact lines in het, vorovhetev yes koreli khasyat unem


  • "Asyol":
    ghame 10in klinem et kangarum, qo gci vra.
    hamart gri.
    0176 xxxxxxxxxxx


  • Laura Samvelyan
    Ok
    0176 xxxxxxxxx
    Menak mec xndranq unem, nkaragri ur gam u vor hamari gnacq nstem...

  • "Asyol":
    arayjm
    U 1 depi Uhlandstrasse. ko mot gtnvox kangaric schlessisches tor. ijnum es Kürfürstendamm kangarum-naxaverjin.


  • Laura Samvelyan:
    Ok


Դե հիմա պատկերացրեք, որ ես այդ պահին թաց մազերով, անկապ շորերով անկողնուս վրա նստած էի ու կես ժամից պետք է հանդիպեի այն տղային, որին 5-րդ դասարանում համակրում էի... Պատկերացրեցիք, չէ, ինչ արագությամբ եմ հագնվել, մազերս չորացրել, քսվել-մսվել... Կողքից ըներուհիս ինձ նայում ու ծիծաղում էր, ասելով` "այ աղջիկ, հանգիստ, կամաց... կջարդես..."


Ճանապարհը շատ հեշտ գտա, ու հասա ուղիղ ժամը 10-ին: Մի քանի րոպեից շուռ եկա, ու տեսա, որ գալիս է...


Գիտեք, փոքր ժամանակ նա կարգին գեղեցկադեմ տղա էր: Բոյով, շատ հայկական, բայց հմայիչ դիմագծերով (ասում եմ որպես լուսանկարիչ), իսկ այս անգամ որ իրեն տեսա...


...


... չգիտեմ, թե ինչպես, բայց ավելի էր լավացել: Ես նենց հույս ունեի, որ իրեն կտեսնեմ, ու կսկսեմ ծիծաղել, թե ինչ դեբիլ էի հինգերորդ դասարանում: Не тут-то было... Հիմա նա հագել էր կաշվե բաճկոն, ավելի էր բոյովացել (չգիտեմ ինչպես էր դա հաջողացրել)...


Բարի գալուստ հինգերորդ դասարան` քսաներկու տարեկանում:


Ասենք, խոսելուց ամաչում էի, կամ շփոթվում: Ընկերուհիներս որ տեսնեին ինձ, չէին ճանաչի: Ծիծաղելի տեսարան էր...


Մի քիչ քայլեցինք, հետո էլ նստեցինք Hard Rock-ում, գարեջուր խմեցինք, սկսեցինք խոսել:


Օֆ-օֆ...


Խոսեցինք իմ ամենասիրած թեմաներով` հայկական սփյուռք, գենոցիդ, հայրենադարձություն... Հետո էլ ավելացրեց, որ մոտոցիկլետ քշել է սովորում... (մամայիս ասած. "յանի մեր դարդը քիչ էր, ինքն էլ...")


Հիմա ամաչում էլ եմ ասել... Չեք պատկերացնի, թե ինչքան էր ինձ դուր գալիս իր հետ այդ թեմաներով զրուցելը: Գերագույն հաճույք ստացա մեր խոսակցությունից: Նենց խելոք-խելոք էր խոսում... 


Ու էլի եկա-հասա հինգերորդ դասարանիս մակարդակի: Չէ, ճիշտ հասկացեք: Իր նկատմամբ զգացմունքներ չունեմ (հո հիմար չեմ? Յանի իմ դարդը քիչ էր, մի հատ էլ մնում էր սիրահարվեմ էլի... ) Չէ: Տարբերությունն այն է, որ եթե հինգերորդ դասարանցու նման մտածեի, հաստատ էլի սկսելու էի տաս էջ գրել թե ինչ եղավ, ոնց եղավ ու ինչ էի ես զգում այդ պահին:

Դրա ժամանակներն անցել են: Ես էլ օրագիր չունեմ:


Բայց, միևնույն է, հիմա մտածում եմ, բա մի հատ ժամանակի մեքենա չունենայի, գնայի 5-րդ դասարան, ինքս ինձ ասեի, "Լիկ, լավ ա լինելու: 22 տարեկանում Բեռլինում իր հետ գարեջուր ես խմելու ու հայկական սփյուռքի մասին խոսելու..."


Էհ...


Առակս զինչ կուսուցանե?


Կուսուցանե, որ մարդիկ չեն փոխվում: Ես ոնց հինգերորդ դասարանում կայի, այդպիսին էլ մնացել եմ: Ճիշտ է, իմ որոշ մասերը փոխվել են, մեծացել եմ, բայց ես չեմ փոխվել, նույն էրեխեն եմ... Ինքն էլ նույն "Ասյոլն" ա... Ինքն էլ չի փոխվել...


No comments:

Post a Comment