Երբ դեռ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակում էի աշխատում, մի սիրած խումբ ունեի, ում երաժշտությունը ամբողջ օրը ականջներիս էր: Առավոտից երեկո իրենց էի լսում:
Երբեք չէի խորացել, որ իմանամ որտեղից են, կամ որտեղ են երգում: Միայն գիտեի, որ իսպաներեն են երգում, ես էլ այն ժամանակ իսպաներենի դասերի էի գնում:
Տղաների` Cali y el Dandee-ի երգերից մեկը, ահա, խնդրեմ:
Սկզբունքորեն իրենց երաժշտությունը մի գլուխգործոց չէ, բայց սիրով լսում էի, մանավանդ, որովհետև հանգիստ ու թեթև էր:
Դրանից մի տարի հետո, այսինքն` հիմա, էլի սկսեցի իրենց երգերից մեկը լսել: Հետո սկսեցի նրանց մասին մի քիչ կարդալ, ու պարզեցի, որ Կոլումբիայից են: Շուտ վազեցի իմ հետ նույն հարկում ապրող ընկերուհուս մոտ, որն էլի Կոլումբիայից է, որ ասեմ, "Բա իմանաս ինչ ա էղել, իմ սիրած խմբերից մեկը կոլումբիական է...":
Մեր աղջիկը` Զոհաննան, ով կարելի է ասել, այստեղ լավագույն ընկերներիցս մեկն է, մի պահ շփոթվեց. "Բա դու որտեղից իրենց գիտես?", ես էլ պատասխանեցի, որ երևի youtube-ով եմ լսել, հավանել եմ, հետո ներբեռնել իրենց ալբոմն ու այդպես անգիր արել:
Զոհաննան ժպտաց, "Վաաաայ, ես նրանց ճանաչում եմ": Դե, ես էլ մտածեցի, որ դե հա, հայտնի խումբ է, կճանաչի էլի: Ու շարունակեց. "Ես քանի անգամ իրենց հետ hang out-եմ եղել, քանի-քանի անգամ նրանց հարբած տեսել եմ local pub-երում... բայց լավ տղաներ են, նրանց manager-ի հետ նույն համալսարանում եմ սովորել: Նա իմ լավ ընկերն է:"
...
Ես սկսեցի թռվռալ (երևի արդեն գլխի ընկաք):
Հետո սկսեցի հարցեր տալ, "ոնց? ... երբ? .. բա հետո??"
Մի խոսքով, շատ ոգևորված էի: Եղածը մի մեծ բան չի, բայց այս մռայլ երեկոներին էլի առիթ էր ուրախանալու, որ ես գիտեմ մեկին, ով գիտի իմ սիրած խմբի անդամներին:
Բայց այստեղ մեր խոսակցությունը չվերջացավ: Զոհաննաս համակարգիչն առավ, նստեց դիմացս, Facebook-ը բացեց, ու ասաց. "Ըհը, էս էլ քեզ իրենց manager-ը"
Մի կես ժամ իր նկարները նայելուց ու մի լաաաավ նրա մասին խոսելուց հետո Զոհաննան ինձ փորձեց համոզել, որ իրենց manager-ին գրեմ, ասեմ, որ շատ եմ սիրում իր խմբի երգերը, ու տենց բաներ..." Բնականաբար, ես սկսեցի ամաչել, չեմուչում արեցի, բայց երեք օր հետո որոշեցի գրել:
Դե, հիմա պատկերացրեք` գիշերը ժամը երկուսին ոնց եմ սկսել սենյակովս մեկ թռվռալ...
Հետո պարել...
Ու բնական է` մինչև ժամը չորսը չեմ կարողացել քնել:
Հիմա մտածում եմ, շուտ անեմ, իսպաներենս կատարելագործեմ, որ մարդ ես, երբ որ նրանց հանդիպեմ, գոնե իսպաներեն խոսեմ, թե չէ խայտառակ ենք լինելու:

- Conversation started Saturday
Դե, հիմա պատկերացրեք` գիշերը ժամը երկուսին ոնց եմ սկսել սենյակովս մեկ թռվռալ...
Հետո պարել...
Ու բնական է` մինչև ժամը չորսը չեմ կարողացել քնել:
Հիմա մտածում եմ, շուտ անեմ, իսպաներենս կատարելագործեմ, որ մարդ ես, երբ որ նրանց հանդիպեմ, գոնե իսպաներեն խոսեմ, թե չէ խայտառակ ենք լինելու:
No comments:
Post a Comment