Saturday, November 2, 2013

"Իտալիա-Գերմանիա խաղը` Հայաստանի դրոշներով"

 Ինչպես գիտեք, ես առիթը բաց չեմ թողնում տարբեր հայկական միջոցառումներին մասկակցելու, լինի դա Հայաստանում, թե Հայաստանից դուրս:

Միգուցե ուրիշների համար սա ծիծաղելի հնչի, բայց Գերմանիայում դեռևս ամենահայկական միջոցառումը, որին մասնակցել եմ, Իտալիա-Գերմանիա բոքսի հանդիպումն էր:


Երևի կռահեցիք, որ Արթուր Աբրահամի մենամարտին էի գնացել:





Անկեղծ ասեմ, բոքսից բան չեմ հասկանում ու բնականաբար խաղի համար չէի գնացել, այլ, ինչպես ասում են, "на людей посмотреть..."

"Խաղը" սկսվեց ժամը 5-ին, մի 6-7 հայերով, ու ոչ թե դահլիճում, այլ հայերից մեկի տանը` ավանդական հայկական կոնյակով: Աբրահամի խաղը ամենավերջինն էր այդ օրվա մրցաշարում,  այնպես որ մինչև 10-ը ժամանակ ունեինք, չշտապեցինք:


3 բաժակ կոնյակից հետո տղամարդիկ միասին որոշեցին, որ ինձ պետք է Գերմանիայում ամուսնացնեն, այն էլ մինչև Նոր Տարի.... Գցեցին-բռնեցին, որ լավագույն տարբերակը Արշակն է: Ասեցին, որ "перспективный" տղա է:


Ու այդպես ամբողջ երեկո Արշակի գովքն էին անում: Քիչ էր մնում համոզեին :D


Ուտուշ-խմուշը շարունակվեց մարզադահլիճում, քանի որ խաղի սկզբին դեռ 2 ժամ կար: Հո պարապ չէինք մնալու?




Չէի պատկերացնի, որ այդքան հայ կտեսնեմ խաղին: Միջանցքներում "կուչկա-կուչկա" հավաքված, Հայաստանի դրոշները պինդ-պինդ բռնած, տասնյակ հայ տղամարդիկ, ովքեր, ինչպես մտածեցի, պետք է որ հայրենիքը կարոտած լինեին...

Ես Հայաստանի դրոշը հագել էի, չէի բռնել...


Իսկապես, Հայաստանի դրոշից բացի ոչ մի երկրի դրոշ չկար` ոչ Գերմանիայի, ոչ Իտալիայի... Ինձ թվում է` ոչ հայ հանդիսատեսը երկար ժամանակ չէր հասկանում սա ընդհանրապես ինչ դրոշ է և ինչ գործ ունի այս խաղին...


Խաղի կեսից սկսեցին "Armenia" գոռալ, ու երևի մարդիկ գլխի ընկան:


Իսկ հայերիս համար տոն էր... Մարդ կար` Ֆրանսիայից էր եկել Օլդենբուրգ` խաղը նայելու:


Մի ծիծաղ, մի ուրախություն...









Հետո էլ ասեկոսե տարածվեց, որ մեր Թաթան էլ է դահլիճում: Խեղճ Աբրահամին թողած` հիմա էլ Թաթա էինք փնտրում:

Բնականաբար, գտանք ու հասցրեցինք իր հետ էլ նկարվել: Օտար-ամայի ճամփեքին ամենաշատը Թաթան ա "լսվում", համաձայնվեք:



Գերմանիայում (ավելի ճիշտ` Ներքին Սաքսոնիայում) ապրող հայերը գրկաբաց ընդունեցին ինձ իրենց համայնք: Անչափ "ջիգյարով" մարդիկ են, որ հաստատ գիտես` եթե գիշերը կողքի քաղաքում էլ կորես` կգան, կհասնեն, ապահով կտանեն տուն, քեզանից նույնիսկ շնորհակալություն չեն ընդունի: Կասեն, "Ինչ ենք արել որ?": Ստուգել եմ: :D

Միայն իրենց հետ Հայաստանի մասին շատ մի խոսեք...


No comments:

Post a Comment