Thursday, August 1, 2013

Լավագույն տղերքը հեռանում են...


"Լավագույն տղերքը հեռանում են, ուրեմն այդքան էլ "լավագույնը" չեն, որ օտար ափերում են բախտ որոնում": Բոլորովին այդ իմաստը չեմ դրել երգի մեջ: Ամենասարսափելի իմաստն եմ դրել, որ դավաճանում են: Էդ ոնց է, որ մինչև էդ լավագույնն էին, ու հիմա հանկարծ թողնում են..

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում:
Սիրելի կանայք թողնում գնում են, 
Ուրիշների մեջ են մեզ փնրում...

Ռուբեն Հախվերդյան




Լավ էլ ասել է, էլ ինչ ավելացնեմ... Լավագունները, խելացիներն ու ուժեղները մեկնում են արտասահման` սովորելու, աշխատելու, նոր կյանք սկսելու, ու էլ հետ չեն գալիս: Կարծես Հայաստանում վերջում երեք-չորս հոգով ենք մնալու, ինչպես ժողովուրդն է ասում` օդանավակայանի լույսն անջատելու:

Արտագաղթի սարսափելի չափերի մասին էի կարդում այսօր, սիրտս էլ մղկտում էր:

Մեկ-մեկ մտածում եմ, հիմա կգնամ արտասահման` սովորելու ու մասնագիտանալու միգրացիայի ոլորտում, հետ կգամ` իսկ Հայաստանում էլ մարդ չի լինի: Էլ ում է պետք իմ գիտելիքը? Գամ օգնեմ մնացած հինգ հոգին էլ գնան? Վերջում մենակ ես մնամ լույս անջատելու... 

Չեմ ասում` մի գնացեք սովորելու: Լավ եք անում` գնում եք: Բայց բարի եղեք հետ եկեք, մի բան բերեք էս երկիր:

Գնում են, ապրում են մի քանի տարի Ամերիկաներում, Լոսերում, հետ են գալիս մի շաբաթով Հայաստան, ասում են "Մենք` ամերիկացիներս...", թե չէ ամերիկացի լինելը բարոյականության ու հաջողության գրավականն է, պատիվ է բերում: Ասենք, կանայք խոսելիս պետք է ասեն "Բա իմացար, մեր են մեր հարևան Պողոսը, են որ Գրին քարտ շահեց... Ամերիկացի ա դառել:" 

Բա ամոթ չի? Նույնն է, որ ասենք` դիմացի շենքի տիկին Ալվարդը ավելի համեղ ճաշեր է պատրաստում, եկեք մեր մորը թողենք, գնանք, իրանց տանն ապրենք:

No comments:

Post a Comment