Tuesday, September 3, 2013

Տարօրինակություններ Օլդենբուրգում, մաս 1

Որոշեցի ձեզ հետ կիսվել մի քանի հետաքրքիր փաստերով և իրադարձություններով, որոնց հանդիպում եմ Օլդենբուրգում, կամ առհասարակ Գերմանիայում:


1. Մարդիկ ահռելի բոյով են:


Հայաստանում չեմ ասի մի նենց բոյով էի համարվում, բայց կարծում էի, որ ոչինչ, նորմալ եմ: Այստեղ ես ծիծաղելիորեն փոքրիկ եմ: Տղաների բոյը սկսում է 1,90-ից, աղջիկներինը 1,85-ից: Քոռանամ ես: Ասենք, կյանքումս չէի մտածի, որ մազերս կչորացնեմ webcam-ի դիմաց, որովհետև հայելուն բոյս չի հասնում... 


Ուրեմն, առաջին օրը, երբ մեր խմբի աղջիկների հետ հանդիպեցինք (ու ասում եմ աղջիկների, որովհետև 1,5 հատ տղա ունենք), մեկը այնքան բոյով էր, որ ամաչում էի իր կողքը կանգնել, մտածում էի խայտառակ եմ լինելու: Ու այդպես էլ եղավ: Անկեղծ եմ ասում, այսպիսի տեսարան էր`

2. Գարեջուրը ջրի փոխարեն:

Այնքան հետաքրքիր ժողովուրդ են սրանք: Համալսարանում, առավոտյան ատամները ողողում են գարեջրով, ճաշի ընդմիջման ժամանակ գարեջուր են խմում, երեկոյան էլ չասեմ... Բան չունեմ ասելու, համեղ է, բայց լավ էդքան չէ... Ու, մարդ կմտածի այդքան գարեջուր խմելուց հետո մի հատ չաղլիկ  փոր պիտի առաջանա. չկա տենց բան: Բոլորը նիհար, բոյով բուսաթով ու առողջ տեսքով են: Էրնեկ իրենց:

3. Ինչն է անվճար, ինչը վճարովի:

Ուրեմն, ընկերուհուս հետ գնացել եմ սուպերմարկետ` գնումներ կատարելու: Վերցրել եմ են "քշվող զամբյուղներից" (մեր մոտ հիմա շատ ուշ է, ես էլ մոռացել եմ ինչ էր դրա անունը), ու վերջում, փոխարենը  թողենք, տոպրակներով գնումները բերենք մեր հանրակացարան, ես աղջիկը ասում է "եթե ուզում ես, կարող ես հետդ վերցնել, ու մյուս անգամ հետ բերել": Ես զարմացա, բայց ասում եմ, "լավ, մարդկանց կյանքը հեշտացնում են, ապրեն": 
Հաջորդ օրը մենակ գնացի, ու մոռացա "քշվող զամբյուղը" վերցնել: Գնումներս այդքան շատ չէին, այնպես որ ասեցլի "ջհանդամ, մի քիչ ծանրություն քարշ կտամ, կմարզվեմ": Իրենց տոպրակներն էլ մի թիզ են, շատ փոքր են: Ասում եմ "իսկ ավելի մեծը չունեք?", ասում են "ունենք, ու տալիս են մեր Երևան Սիթի-ի կամ առհասարակ իրեն հարգող սուպերմարկետի տոպրակ` ոչ ավել, ոչ պակաս: Ես էլ, բնականաբար հմայլված, ասում եմ "հաա, այ սենց" ու ձգվում եմ դեպի կնոջ առաջարկած տոպրակը: Մամայիս ասած "не тут-то было". Ասեց "հոպ, սպասի անցկացնեմ, հետո..." Դու մի ասա, սրանց մոտ տոպրակը վճարովի է... :-/
Բայց դե, օրինակ, ցանկացած հեծանիվ կարող ես անվճար վերանորոգել համալսարանի հեծանիվների կենտրոնում, կամ, սկան անելը գրադարանում ձրի է, գրադարանից օգտվելը ու անսահմանափակ քանակությամբ գիրք վերցնելը ձրի է, ու տենց էլի շատ բաներ: Որ էլի օրինակներ լինեն` կասեմ:

4. Հետաքրքիր հարկերը

Մի քանի օր առաջ Օլդենբուրգի քաղաքապետարանում էի: Քսան րոպե սպասելուց, վերջապես ներս մտնելուց ու թղթերս հանձնելուց հետո լսում եմ հետևյալ հարցը, "դուք ինչ կրոն եք դավանում?" (իրականում ուղղակի ասաց "ռելիգիոն?") ասեցի "keine", յանի ես էլ գերմաներեն գիտեմ: Ամբողջ ճանապարհ մտածում եմ, բայց ինչու հարցրեց ինչ կրոն եմ դավանում: Ախր դա շատ անձնական հարց է, մարդկանց չի կարելի հենց այդպես այդ հարցը տալ, ու նման բաներ: Երեկոյան, երբ բոլորով այդ հարցն էինք քննարկում, քանի-որ բոլորին էլ այդպես պատին են դեմ տվել այդ հարցով, մեկը ասաց "իսկ դուք գիտեք, եթե ասեիք քրիստոնյա, ձեզանից գումար էին գանձելու: Քոռանամ ես, այստեղ եկեղեցի գնալու համար քաղաքապետարանը գումար է պահանջում: 
Հետո պարզվեց, որ իրենք պարզապես ամեն քրիստոնյայից հարկ են վերցնում, որպեսզի եկեղեցին "պահեն": Օֆ աման, եսիմ է... 

5. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել...

Էլի քաղաքապետարանում նայում են անձնագրիս տվյալներիին ու հարցնում "place of birth" ասում եմ Արմենիա: Էս աղջկա համակարգիչը կախում ա: Չի ընդունում այդ ինֆորմացիան: Չէ որ չէ: Էս խեղճը գնում-գալիս, սրան-նրան հարցնում է "կոդը գրում եմ, չի բերում, ինչ անեմ?" (իրենց database-ում պետք ա կոդով գրվեր),  ասում են "չգիտենք, սենց բան չենք տեսել...": Շուխուռ-ղալմաղալ:
Մեկ էլ մեջներից խելոքը շուռ եկավ, ասում է "մի հատ փորձի Soviet Union"... 
Ինչ մեղքս թաքցնեմ` մոռացել էի: Oops :)

6.  Sprechen sie Deutsch?

Չգիտեմ էդ որ սուտլիկյանն էր խաբում, որ գերմանացիները անգլերեն գիտեն? Այ մաաարդ, չկա տենց բան: 
Պատկերացրեք` եկել եք նոր քաղաք, դե բնականաբար ձեր վրայից դա երևում է: Կորել եք: Մոտենում եք ցանկացած մարդու ու հարցնում եք "Excuse me mam, could you please tell me how to get to the train station": Դուք երբեք-երբեք-երբեք չեք լսի պատասխանը անգլերեն: Ասենք, պարզ երևում է, որ գերմաներեն չեմ խոսում (հա, դպրոցում անցել եմ, մի քիչ էլ հիշում եմ, բայց հոգնած-սատկած ու առաջին օրով հաստատ չէի պատրաստվում գերմաներեն հարցնել: Պետք է բացեմ լեզուս, հետո:), ու գիտեք, դիմացի գերմանացուն, կներեք արտահայտությանս համար, թքած` դու կհասկանաս, թե չես հասկանա ինքը ինչ է ասելու: Հարցրել ես? Դե լսիր, բայց գերմաներեն: Իմ երկրում չես?

Ու խոսքս վերաբերում է ոչ միայն անցորդներին, այլ բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր աշխատում են դրսից եկած ուսանողների հետ: Այսօրվանից կրկնում եմ անցած-մոռացած գերմաներենը:

 7. Բացատրեք սրա լոգիկան: Ես չեմ հասկանում:


Իրականում, տարօրինակ բաներ ամեն քայլափոխին կան: Դեռ էլի կպատմեմ, եթե ուզում եք:


Sunday, September 1, 2013

Ճանապարհին

Մի լավ պատրաստվելուց ու բոլորին 56 անգամ ցտեսություն ասելուց հետո վերջապես ճանապարհին եմ:

Անկեղծ ասած, եթե Ամերիկա գնալուց սիրտս թպթպում էր, այս անգամ ամեն ինչ ավելի "թեթև եմ տանում":

Թռիչքս գիշերն էր, ես էլ այնքն հոգնած էի, որ ամբողճ ճանապարհ քնել եմ. թե Երևանից Մինսկ, թե Մինսկի օդանավակայանում, թե դեպի Հանովեր ինքնաթիռում, թե Հանովերից Օլդենբուրդ գնացքում: Այնպես որ, երբ հասա, պատրաստ էի գնալ գնումներ կատարելու:


Ճանապարհին կորելը այդքան էլ հեշտ չէր: Ամեն անկունում ցուցանակներ են դրված, թե ուր գնաս ու ոնց հասնես, իսկ Հանովերի օդանավակայանում ընդհանրապես ոչ մի աշխատող մարդ չեմ տեսել:



Ապրում եմ հանրակացարանում, որն անտառի մեջ է գտնվում. մաքուր օդ, ծառեր, հավասար ասֆալտապատ փողոց ու տներ` կարծես տիկնիկների համար պատրաստված լինեն, բայց չափսով մեծ: Գեղեցիկ է, բայց դե մեր ծուռումուռ փողոցներին չի հասնի... 

Ասեմ, առաջին հարյուր Եվրոն սրտի ցավով եմ ծախսել, բայց հետո արդեն հեշտ էր: Սովորում ես թե 1,240 դրամ վճարել մեկ ուղղությամբ երթևեկելու համար, թե 27,000 դրամ սպիտակեղենի ու բարձի-ծածկոցի համար...

Որոշել եմ այսուհետ հայերեն գրել: 


Դե, ես գնացի...

Ժողովուրդ ջան, ամռան այս վերջին գյոզալ օրով ես մեկնում եմ Գերմանիա` սովորելու: Այսքան երկար սպասված օրը վերջապես եկավ, ու ես մեկնում եմ Հայաստանից` վերադառնալու ակնկալիքով:

"Դե որ գնաս, էլ հետ չես գալու". շատերից եմ լսել այս արտահայտությունը, ի դեպ հենց այն մարդկանցից, ումից չէի սպասում: Անպայման վերադառնալու եմ: Չնայած ամեն անգամ, երբ մարդկանց դա ասում եմ, իրենք շուռ են գալիս ու կասկածելի հայացքով նայում են ինձ` իբր սուտ եմ ասում, կամ, ավելի վատ, որ դեռ չգիտեմ ինչ "հիասքանչ" կյանք է ինձ սպասում Գերմանիայում և մնացած Եվրոպական երկրներում: Կարծում եմ ամենալավ ապացույցը կլինի այն, որ երկու տարի հետո վերադառնամ ու ասեմ "Եկել եմ. իզուր էիք կասկածում":

Ի դեպ, հետ չգալու պատճառներն ու միջոցները շատ են: Ամենաշատ հանդիպող պատասխանը. "դե ընդեղ մեկին կգտնես, կմնաս էլի..." Օֆ, աման, մեր տղերքին պետք է թողեմ, ուրիշի հետ ամուսնանամ? Լավ էլի...

Ինձ հաճախ զարմացնում է, թե ինչքան մանրամասնություններ գիտեն մեր հայերը Եվրոպայում լեգալ և ոչ լեգալ մնալու ոլորտում: Տխուր է:

Խոսքս կցանկանամ ուղղել ակտիվիստներին, ովքեր հիմա հազար ու մի պայքարի մեջ են: Իրականում, շատ եմ ափսոսում, որ հիմա այդտեղ չեմ` ձեզ հետ վճարովի ավտոկանգառների դեմ պայքարելու գործում: Բայց իմացեք, որ հոգով ու սրտով ձեզ հետ եմ:

Ինչ վերաբերում է Հայաստանին: Խնդրում եմ, երկրիս լավ նայեք` աղբ մի թափեք փողոցներում, մի թքեք, փողոցը ճիշտ անցեք, կազմակերպեք սիրուն-պուպուշ միջոցառումներ, ու, ամենակարևորը, մի արտագաղթեք: Պատկերացնում եք ինչ կլինի, եթե երկու տարի միգրացիա սովորելուց հետո գամ Հայաստան ու տեսնեմ, որ արտագաղթը էլ հնարավոր չի կանգնեցնել, որովհետև մարդ չի մնացել այդտեղ ապրող: Աբսուրդ:

էլ ինչ ասեմ? Բարով մնաք:







Saturday, August 24, 2013

At that Syrian Armenian Concert with Jen and Sam, Diversity Kids and a bunch of other people

UNHCR Armenia continues it's wonderful activities, although sadly without me. After my internship was over, I decided to take a little break for a month so that I could rest before two really hard years in Europe.

Jennifer, Sam (I called him UNFPA when introducing him to others, haha) and I went to "Cascade" two hours before the concert started, sat at the nearest cafe so that we could see the stage and had a couple of bears. Soon, the rest of UNHCR staff joined us. 

The people playing different music on stage were Syrian Armenians, so was most of the audience. Among them there were many I knew, and I was excited to see them. After all, I was leaving in 7 days.

At some point during the concert I saw my "kids" from Diversity for Change project, and couldn't let go of them. One of them was "Heeeeeeeeey, Ms. Laura. I missed you so much", and he hugged me twice :D I was touched. 

I stayed with them for about an hour, during which we managed to take a bunch of pictures, talk and fill our eyes with tears a little bit. Hey, the crying time has not come yet!! 

One of the guys that I met once or twice in my life was there too. Such a bright young man. We were talking to him about good-byes. He too agreed, that when a person says good-bye, a part of his heart dies. Ah, I am getting all emotional again.

Seeing all these kids, Jen and Sam, the rest of the wonderful young adults, I can say for sure that there are reasons to come back. There are always people to come back to.






Tuesday, August 13, 2013

"Էս սարն իմն է, էս ծառն իմն է ..." կամ "2 օր Լոռիում"

Այս շաբաթ-կիրակի պապիս խնդրել էի, որ ինձ տանի Լոռի: Բանն այն է, որ մեր բարեկամներից մեկը, շատ չխորանամ, գնել էր պապիկիս հայրական տունը, որը Լոռու մարզի Օձուն գյուղում է: Բոլոր բարեկամները, իմանալով այդ լուրը, հավաքվել էին այնտեղ` տոնելու, իսկ պապս չկարողացավ գնալ, որովհետև այդ օրն իրեն վատ էր զգում:

Ես էլ որոշեցի, որ հաջորդ անգամ, երբ պապս գնա տունը տեսնելու, ես էլ այնտեղ կլինեմ ու վերջապես կհասկանամ` այսքան շատ որ իր մանկությունից պատմում էր, այդ որտեղ էր?

Լոռիում առաջին անգամ ընկերներիս հետ եմ եղել երկու տարի առաջ, ու որ ճիշտն ասեմ, առանձնապես չեմ հիշում ոչինչ: Այնպես որ, այս անգամ ամբողջովին տրամադրված էի, որ պետք է ծանոթանամ արմատներիս:




Պապիկս ամբողջ ճանապարհին խոսում էր, պատմում թե ինչ ծրագիր է նախատեսել մեր այս երկու օրվա համար: Չէի պատկերացնում, թե ինչպես ենք հասցնելու այդ ամեն ինչը տեսնել:

Ճանապարհին մի քանի տեղ կանգ առանք: Պապս մատով ցույց տվեց դեպի ժայռը, ասելով, "Բալես, մի հատ նայի այն կողմ: Տեսնում ես?" Չորս րոպե անընդմեջ նայելուց հետո վերջապես տեսա ժայռի վրայի եկեղեցին: Զարմանալի էր:


Շարունակեցինք մեր ճանապարհը, ու երեք ժամ հետո հասանք Ալավերդի, որը մեր առաջին կանգառն էր: Մորս բարեկամներից շատերն այնտեղ են ապրում, ու հենց պապիկիս քրոջ ամուսինն էլ մեզ հյուրընկալեց:

Ճիշտն ասած Շավարշ պապիկին մինչ այդ մեկ թե երկու անգամ էի տեսել, բայց միանգամից հիշեցի իրեն: Տարիքով բավականին մեծ է, ձեռնափայտով է քայլում, բայց աստված չանի իրեն ասես "Ինչով օգնեմ?", միանգամից մի կատակով կանցկացնի ասածդ, ինքը վեր կկենա ու ամեն ինչ կանի: Մայրս զգուշացրել էր, որ Սոխակ տատիկի մահվանից հետո այդ տանը կին չի ապրում, ու որ տղամարդկանց հանդեպ ուշադիր լինեմ, ու թեև հյուր եմ, բայց կարգին, տանը պահած ու մեծացրած աղջկա նման պետք է սեղան գցեմ, ափսեներ լվանամ և այլն: Շավարշ պապիկը չթողեց մատս մատիս կպցնեմ: Թեյն էլ, սուրճն էլ, ճաշն էլ ինքը դրեց: Հետո արի ու մամային բացատրի...

Ալավերդին շատ տպավորիչ էր: Անկեղծ ասած հիմա նոր եմ տեսնում,  որ պապիկս` իր հայրենիքի մասին պատմելիս ոչինչ չէր չափազանցնում:




Երեխաները հաճախ այստեղ լողում են` ամռան շոգից ազատվելու համար
Շարժվեցինք դեպի Ծաղկաշատ գյուղը:

Էլի շատ բան պապս չէր չափազանցնում: Հիշում եմ, որ երբ փոքր էի, միշտ ասում էր, որ Երևանի ուտելիքը հեչ բան է` համեմատած իր կերածների: Ասում էր, "Ոչ մածունն ա մածուն, ոչ միրգն ա միրգ" ու ժամերով պատմում, թե ինչ համ ունեին իր մանության ուտելիքները, մրգերն ու բանջարեղենը, առանց քլորի աղբյուրի ջուրը, հացը` էլ չասեմ:

Իր այս ասածները ես մեկնաբանում էի թե մանկությունն ու երջանկությունն էր այդքան համեղ, ու գուցե հենց այդ էր պապս հիշում, իսկ Երևանի ուտելիքը միգուցե տարբերվում է, բայց ոչ այդքան շատ:

Ես սխալվում էի: 

Այնտեղ ես համոզվեցի, որ թփից սեփական ձեռքով հավաքած մոշից համեղ բան չկա: Ծառից քաղած սալորից, խնձորից ու դեղձից համեղ միրգ չկա: Գյուղի տան թխած հացից ու մածունից համեղ բան չկա: Գյուղի աղբյուրի ջրից համեղ ջուր չկա:

Պապիկիս մանկության մոշը




 
Ծաղկաշատում Շավարշ պապիկի ծնողների ու Սոխատ տատիկի գերեզմանին էինք գնացել: Նույնիսկ այդ տեսարանի մեջ կախարդական գեղեցկություն կար:

Ակամայից մարդու մտքով սխալ բաներ են անցնում... Հասկացաք երևի:


Գերեզմաններից ոչ հեռու Շավարշ պապի տունն էր: Այն տունը, որտեղ վերջին տարիներին ամեն ամառ պապս գնում էր մրգից "արաղ քաշելու", բայց ես հո գիտեմ, որ իրականում ուղղակի ուզում էր ջահել տարիները հիշել, գնալ մի տեղ, որտեղ հաստատ ապահով է, բառիս բոլոր իմաստներով:

Գիշերային գեղեցկուհի: Բացվում է գիշերը, բայց քանի որ եղանակն անպամած էր` այդպես էլ բացված մնացել էին....

Այս ծառը, որի կողքը կանգնած է պապիկս, ամբողջ գյուղում հայտնի է որպես "Ռազմիկի ծառ"` պապիկիս անունով: Վրան աննման խնձոր է աճում:


Ծաղկաշատից հետո գնացինք ճաշելու: Ժամը չորսն էր, ես էլ սովից սատկում էի:

Այն տեղը, ուր գնացինք, շատ "հայկական" տեսք ուներ: Քանի-որ քաղաքում եմ մեծացել, սովոր եմ, որ սրճարանների ու ռեստորանների մեջ կա այսպիսի մշակույթ "ինչքան եվրոպական ու ամերիկյան, այդքան լավ", իսկ այս մեկը, անունը չեմ հիշում, ամեն ինչով հայկական էր:



Ուտելուց հետո էլ գնացինք Հաղպատ: 

Անկեղծ ասեմ, ես ինձ հավատացյալ կամ քրիստոնյա երբեք չեմ համարել: Ընտանիքիս անդամները աթեիստ են: Որպես կառույց ու համակարգ ինքս երբեք չեմ հարգել եկեղեցին, ու շատ հաճախ փնովել դրան:

Բայց վերջերս մտածում էի, որ միգուցե հավատով քրիստոնյա չեմ, բայց մշակույթիս մեջ քրիստոնեական շատ բան կա:

Ահա և Հաղպատը: Դուք էլ Սայաթ-Նովային հիշեցիք? 


Պապս ու Հաղպատը


Հաղպատում առաջին անգամ տեսա, որ գետնի մեջ կժեր են թաղած, որը եկեղեցուն շատ հետաքրքիր ակուստիկա է տալիս:


Հաջորդ կանգառը Ախթալան էր: Նախ, շատերն ասում են (մանավանդ վրացիները), որ եկեղեցին վրացական է, դրա վառ ապացույցն էլ իր թե իր անունն է, թե պատերին գրված վրացերենը: Սա ինձ պատմեց պապս` դեմքը խոժոռած, ասես "Դրանք ով են, որ իմ եկեղեցուն վրացական են անվանում":

"Մատանիների" միջով անցնելուց հետո (ինչպես որ Ավո քեռին ասաց, "որ անձնականդ լավ լինի...") սկսեցինք պտտվել եկեղեցու շուրջը...

Ախթալայում էլ ապրել է Աննան, Սայաթ-Նովայի սերը: Դա էլ նոր իմացանք:






Վերդարձանք Ալավերդի ժամը 7-ին, մի քիչ նստեցինք տանը, խոսեցինք... 

Պապս այն քիչ մարդկանցից է, որին կարող եմ ժամերով լսել: Նստած էին, ես էլ նոր տեսահոլովակ նկարելու մասին էի մտածում, ու գաղափարներս չէին հերիքում: Պապիկիս հարցրեցի, ինքն էլ սկսեց խոսել... Թեման, բնականաբար Հայաստանն էր` ներգաղթն ու արտագաղթը:

Ժամը տասին գնացինք քնելու, որ հաջորդ օրը գնանք Օձուն` պապիկիս գյուղը: 

Սանահին գյուղի միջով անցանք: Նայելու շատ բան կար:

Այնտեղ (ու ասում եմ սա գետինը մտած) լսեցի Միկոյան եղբայրների մասին: Միկոյան ազգանունը լսել էի, բայց տենց էլ չէի հասկանում հիմա քաղաքականությամբ էր զբաղվում, թե ինքնաթիռներով... Իմացա...


Թանգարանում աշխատող զուգված-զարդարված տիկինը ամեն ինչ պատմեց վերջացրեց, հետո էլ նստեց աթոռին ու հովհարը թափահարելով սկսեց բողոքել, որ թեև իր աշխատավարձը ցածր է, բայց իր վարձատրությունը ժողովուրդն է տալիս` թանգարան այցելելով ու սովորելով:

Պապս հիացած նայում էր թանգարանի նկարներին, հետո էլ հպարտությամբ ասեց, որ մի անգամ ինքն էլ հանդիպել է Անաստաս Միկոյանին, ձեռքը սեղմել է... 




Մինչև Օձուն գնալը մի անգամ էլ կանգ առանք Ալավերդիում: Պապս ինձ դեռ վաղուց էր պատմում ճոպանուղու մասին, ու թեև այդքան շատ ժամանակ չունեինք, բայց միևնույնն է գնացինք այնտեղ. Չեմ փոշմանել:


Ահա և վերջապես հասանք այնտեղ, ուր ի սկզբանե գալիս էինք` Օձուն` պապիկիս հայրական տուն: 

Պապս 23 տարեկանում է տեղափոխվել Երևան: Հաճախ գնում-գալիս էր, բայց միևնույն է իր հայրական տանն արդեն չէր ապրում: Տունը վաճառել էին ինչ-որ հեռավոր բարեկամի, որն էլ հետո չգիտեմ ուր էր մեկնել. Տունը արդեն ոչ-ոք չէր խնամում: Կահույք-բան չկար: Պատուհաններից նույնիսկ ապակիներն էլ տարել` որպես վերջին հարստություն:

Նայեցի պապիկիս, ու զգում եմ, որ հուզվում է... Իսկ դուք ինչ կզգայիք, եթե ձեր մանկական տունը ավերակներում տեսնեիք? 

Զգաց, որ ուշադիր իրեն եմ նայում, հավաքվեց: Ասեց "Բալես, մի հատ տունը նկարի էլի", որին ես պատասխանեցի, որ, դե կանգնիր, քեզ էլ հետը նկարեմ: 

Հետո սկսեց ծառերին նայել: Ամեն մի ծառ, իսկ դրանք 6-ից ավելին էին, իր պատմությունն ուներ: Էս մեկից խնձոր էր հավաքել, էն կակալի (ընկույզի) ծառից էլ ընկել է փոքր ժամանակ, հազիվ են կյանքի հետ բերել...

Արդեն ես էլ իր նման ամեն ծառի ուշադիր նայում էի, որ տեսնեի վրան բերք կա? Սալորն ու կակալը հասել են? 




Հետո էլ գնացինք իր ծնողների գերեզմաններին:

Այս երկու օրվա մեջ չորս տարբեր գերեզմանատնեռում եղա, դեռ չեմ հաշվում նրանք, որոնց կողքով ուղղակի անցել ենք: Սկզբում նեղվում էի, բայց հետո գիտեք ինչ հասկացա? Որ պապս են տարիքում է, երբ արդեն գերեզմաններում մարդիկ ավելի շատ ծանոթ ու սիրված մարդիկ են ունենում, քան կյանքում: Ու այդ մտքից մինչև հիմա փշաքաղվում եմ, կոկորդումս էլ արցունքներ են հավաքվում:





Գիտեք, ամբողջ երկու օրվա ընթացքում մտածում էի ու փորձում էի հասկանալ թե ինչ նշանակություն ունեն սարերը մեր մշակույթում: Հիշեցի, որ երբ սովորում էի Միացյալ Նահանգներում, մեր համալսարանը հենց Ապալաչներում էր: Մարդիկ այնտեղ ամենաքիչը շաբաթը մեկ անգամ հավաքվում էին ու սկսում էին սարերից խոսել` թե իբր ինչ դեր ունեն սարերը իրենց կյանքում... Մի ճոխ բաներ էին խոսում, մի գովերգում էին... Նայում էի իրենց սարերին. բլուրներ էին, վրան էլ մի կանաչ բան չկար: Դե որ այդպես է, ուրեմն մեր մշակույթում էդ սարերը ահագին դեր պետք է ունենան: Աստված այդ սարերը տվել է, չի խնայել: Բա այդպիսի սարեր ունեցող ժողովուրդը պետք է արդյոք երբևէ խեղճանա?






Հիմա, եթե ինձ հարցնեն "Պապդ ով է եղել?", հաստատ կարող եմ պատասխանել: Գիտեմ ով է, որտեղից է եկել, տեսել եմ իր տունը, իր մանուկ ժամանակ բարձրացած ծառերը, կերել եմ իր հարևանի տան ծառերից, որտեղից նա ընկերների հետ խնձոր էր "գողանում"... Եղել եմ իր ծնողների գերեզմանին...

Ամբողջ երկու օրվա ընթածքում խեղճ մարդը անդադար իմ համար խոսել է, պատմել է իր կյանքի առաջին 23 տարիների ամենակարևոր, հուզիչ ու ծիծաղելի արկածները: Շատ հաճախ նույն բանն էր պատմում, երևի մոռանում էր, որ արդեն պատմել է. ես էլ լուռ լսում էի էն նույն հետաքրքրությամբ, ոնց-որ առաջին անգամ:

Անսահման շնորհակալ եմ, որ թույլ տվեց երկու օր իր կյանքով ապրեմ:

Ես չգիտեի, որ արմատներով դրախտից եմ...