Sunday, September 1, 2013

Դե, ես գնացի...

Ժողովուրդ ջան, ամռան այս վերջին գյոզալ օրով ես մեկնում եմ Գերմանիա` սովորելու: Այսքան երկար սպասված օրը վերջապես եկավ, ու ես մեկնում եմ Հայաստանից` վերադառնալու ակնկալիքով:

"Դե որ գնաս, էլ հետ չես գալու". շատերից եմ լսել այս արտահայտությունը, ի դեպ հենց այն մարդկանցից, ումից չէի սպասում: Անպայման վերադառնալու եմ: Չնայած ամեն անգամ, երբ մարդկանց դա ասում եմ, իրենք շուռ են գալիս ու կասկածելի հայացքով նայում են ինձ` իբր սուտ եմ ասում, կամ, ավելի վատ, որ դեռ չգիտեմ ինչ "հիասքանչ" կյանք է ինձ սպասում Գերմանիայում և մնացած Եվրոպական երկրներում: Կարծում եմ ամենալավ ապացույցը կլինի այն, որ երկու տարի հետո վերադառնամ ու ասեմ "Եկել եմ. իզուր էիք կասկածում":

Ի դեպ, հետ չգալու պատճառներն ու միջոցները շատ են: Ամենաշատ հանդիպող պատասխանը. "դե ընդեղ մեկին կգտնես, կմնաս էլի..." Օֆ, աման, մեր տղերքին պետք է թողեմ, ուրիշի հետ ամուսնանամ? Լավ էլի...

Ինձ հաճախ զարմացնում է, թե ինչքան մանրամասնություններ գիտեն մեր հայերը Եվրոպայում լեգալ և ոչ լեգալ մնալու ոլորտում: Տխուր է:

Խոսքս կցանկանամ ուղղել ակտիվիստներին, ովքեր հիմա հազար ու մի պայքարի մեջ են: Իրականում, շատ եմ ափսոսում, որ հիմա այդտեղ չեմ` ձեզ հետ վճարովի ավտոկանգառների դեմ պայքարելու գործում: Բայց իմացեք, որ հոգով ու սրտով ձեզ հետ եմ:

Ինչ վերաբերում է Հայաստանին: Խնդրում եմ, երկրիս լավ նայեք` աղբ մի թափեք փողոցներում, մի թքեք, փողոցը ճիշտ անցեք, կազմակերպեք սիրուն-պուպուշ միջոցառումներ, ու, ամենակարևորը, մի արտագաղթեք: Պատկերացնում եք ինչ կլինի, եթե երկու տարի միգրացիա սովորելուց հետո գամ Հայաստան ու տեսնեմ, որ արտագաղթը էլ հնարավոր չի կանգնեցնել, որովհետև մարդ չի մնացել այդտեղ ապրող: Աբսուրդ:

էլ ինչ ասեմ? Բարով մնաք:







No comments:

Post a Comment