Sunday, September 8, 2013

Մենակ ինձ մամաս ստեղ տեսներ...



Ես երբեք չեմ եղել էփող-թափող աղջիկ, ու խեղճ մամաս միշտ ասում էր "որ քեզ հարս տանելուց լինեն, ասելու եմ "возврату не подлежит", որովհետև քո նոր տնեցիները մտածելու են, որ քեզ դաստիարակող չի եղել"

Դե, ինչպես բորոր մամաներն են մեկ-մեկ թերագնահատում իրենց երեխաներին, այնպես էլ իմը:

Ինչ եկել եմ Գերմանիա, դառել եմ (ու ես ինքս չեմ հավատում, որ սա ասում եմ) տուն տանելու աղջիկ: Էփում եմ, թափում եմ, ավլում եմ, ճաշ եմ սարքում, ափսեներ եմ լվանում, չորացնում, տեղավորում, սենյակ եմ հավաքում ամեն օր, ԼՎԱՑՔ ԵՄ ԱՆՈՒՄ... ու էս ամեն ինչը առանց որևէ մեկի խնդրանքի, համոզելու կամ հրամանի...

Ձեռի հետ էլ երգում էի "Ավլեմ-թափեմ փոշին, ավլեմ թափեմ փոշին...". Քոռանամ ես, սարի պես աղջիկ էի, ռագատկի քար դարձրին:

Ասենք, այսօր սենյակիս պատուհաններն եմ լվացել ու հատակն եմ ժավելանման բանով 2 անգամ մաքրել...


Բան չունեմ ասելու, ես ինձ խոհանոցում զգում եմ այնպես, ինչպես նորածին ջայլամը քայլել սովորելուց, բայց համաձայնվեք, որ նկարներից երևում է, որ դեռ անհույս չեմ:










No comments:

Post a Comment