Արդեն 10 օր է ինչ Օլդենբուրգում եմ, չնայած թվում է, թե ամիսներ առաջ եմ եկել:
Սկզբում չէի հարմարվում, բայց հիմա արդեն համակերպվել եմ: Ճիշտ եմ ասում, միգուցե շատերի համար Գերմանիան հրաշալի երկիր է, բայց ես այդքան էլ դրանում համոզված չեմ: Անջիգյար են:
Բայց լավ, եկեք ինձ կերակրող ձեռքը չկծեմ:
Իրականում այսօր այն քիչ օրերից էր, երբ ինձ շատ լավ եմ զգում: Համալսարանը շատ լավն է, գոհ եմ, բայց համալսարանից հետո երբ տուն եմ գալիս, սկսում եմ Հայաստանը կարոտել: Միգուցե նրանից է, որ դեռ այդքան էլ ծանրաբեռնված չեմ ու հիմնականում երեկոյան ազատ եմ (բոլորովին չեմ հերքում դա), կամ էլ մշակութային շոկ եմ ապրում, որի նշաններից մեկն էլ մելանխոլիան է:
Բնավորությունս է փոխվում: Եթե առաջ թռվռան էի, հիմա ինքնամփոփ եմ ու հազվադեպ եմ ժպտում: Անկեղծ ասած, չեմ հիշում մի դեպք, որ այստեղ ծիծաղեմ: Միային թեթև ժպտում եմ:
Բայց ոչինչ, կանցնի: Շուտով կսկսեմ Գերմաներենի դասերի հաճախել ու կվերհիշեմ մոռացածս:
Այսօր մենակ փողոցով քայլում էի: Վերջապես ժամանակ գտա մի քիչ լուսանկարեմ: Մի քիչ էլ թիթիզություն արեցի, ասեցի նկարներից վրա 60-ականների էֆեկտ դնեմ:
Ինչպես հասկացաք, շատ անձրևոտ քաղաք է:

Ավտոբուսից: |
Ամենուրեք իրենք կան: Մտածում եմ, հանկարծ վրան չկանգնեմ: Պատկերացնում եք ինչ զզվելի կլինի? |
Անձրև: Մեր սովորական եղանակը: Շուտով սկսելու ենք բորբոսնել: |
Արևային անձևին շատ հաճելի է պաղպաղակ ուտել |
Միշտ ուզում էի այս կոշիկներից ունենալ: Շատ հարմար են: |
Մեր հանրակացարանը |
Սենյակիս պատուհանը |
No comments:
Post a Comment