Monday, September 9, 2013

Բաց նամակ Զեմմային

Զեմ ջան,

Արդեն մի շաբաթ ա ամեն օր քո մասին եմ մտածում: Հիմա էլ մտածում եմ ոնց գրեմ, որ մարդիկ սխալ չհասկանան...  :D :D

Զեմ, 2010 թվին, որ իմացա, որ միասին ենք Ամերիկա գնալու, անկեղծ եմ ասում, նեղվել էի: Մտածում էի, որ մենք իրար հետ լեզու չենք գտնի, կկռվենք: Չէ որ էդքան տարբեր ենք...

Little did I know...

Նույնիսկ Ամերիկայում սկզբի ժամանակները ղադրդ չէի հասկանում: Ինձ թվում էր, հա լավ, Զեմման ա էլի: Ես չէի գիտակցում, որ ամբողջ էդ մի տարվա մեջ ամենալավ բանը են էր, որ ես մենակ չէի:

Ոչինչ, փոքր էի:


Ասենք, Զեմ, հիմա որ նայում եմ մեր նկարնեին (իսկ մենք ունենք 251 նկար միասին), հասկանում եմ, որ քո հետ էնքան բանի միջով ենք անցել, սկսած Լոնդոնից, Մայամիով, Universal Pictures-ով...


Հիշում եմ, որ Վաշինգթոնում առաջին անգամ որ Դենիսին տեսանք, էրկուսիս մոտ ինչ դեմքի արտահայտություն էր...



Կամ էս գյոզալ օրը... Maroon 5-ի համերգին: Հիշում ես, որ հաջորդ օրը պատմեցիր, որ շշից ջուր էս խմել... դե հասկացար... Մի ծիծաղ, մի ուրախություն :D


Էլի մի քանի նկար, հիշելու համար... Լավ ժամանակներ էին, չէ?



Halloween...


 Lady Gaga-ի համերգին... Ամենահամեստ նկարը :D Մնացածները իրենց մեջ պարունակում են տարօրինակ տղաների ու աղջիկների... :D


Universal Studios. Ինչ էի մտածում, որ էս գլխարկը հագա?


Դե էս շարքը էլ չասեմ... 


Ու հետ գալու ճանապարհին... 


Մեր exchange-ը շատ լավն էր, ու որ ստեղ էի գալիս, ինձ թվում էր նույն ձևի է լինելու, բայց հաստատ չէ... 

Էս քանի օրը գնացել էի շոփինգի, ու հետո եմ հասկացել, որ առել եմ նենց բաներ, որ Ամերիկայում միասին էինք առնում: Չէ?


Հիշում ես, որ conditioner էի առել, որ մի ամսից ավել schampoo-ի տեղ օգտագործում էի? :D :D




Ու ոնց մենք երկուսով ես սպիտակ խոզանակիկը թողեցինք այնտեղ, հետ եկանք... 


Դե լավ, հիմա ինչ մի երկարացրեցի... Լավ կլինի, ոչինչ... (ինքս ասեցի, ինքս ինձ պատասխանեցի...)

No comments:

Post a Comment