Tuesday, September 3, 2013

Տարօրինակություններ Օլդենբուրգում, մաս 1

Որոշեցի ձեզ հետ կիսվել մի քանի հետաքրքիր փաստերով և իրադարձություններով, որոնց հանդիպում եմ Օլդենբուրգում, կամ առհասարակ Գերմանիայում:


1. Մարդիկ ահռելի բոյով են:


Հայաստանում չեմ ասի մի նենց բոյով էի համարվում, բայց կարծում էի, որ ոչինչ, նորմալ եմ: Այստեղ ես ծիծաղելիորեն փոքրիկ եմ: Տղաների բոյը սկսում է 1,90-ից, աղջիկներինը 1,85-ից: Քոռանամ ես: Ասենք, կյանքումս չէի մտածի, որ մազերս կչորացնեմ webcam-ի դիմաց, որովհետև հայելուն բոյս չի հասնում... 


Ուրեմն, առաջին օրը, երբ մեր խմբի աղջիկների հետ հանդիպեցինք (ու ասում եմ աղջիկների, որովհետև 1,5 հատ տղա ունենք), մեկը այնքան բոյով էր, որ ամաչում էի իր կողքը կանգնել, մտածում էի խայտառակ եմ լինելու: Ու այդպես էլ եղավ: Անկեղծ եմ ասում, այսպիսի տեսարան էր`

2. Գարեջուրը ջրի փոխարեն:

Այնքան հետաքրքիր ժողովուրդ են սրանք: Համալսարանում, առավոտյան ատամները ողողում են գարեջրով, ճաշի ընդմիջման ժամանակ գարեջուր են խմում, երեկոյան էլ չասեմ... Բան չունեմ ասելու, համեղ է, բայց լավ էդքան չէ... Ու, մարդ կմտածի այդքան գարեջուր խմելուց հետո մի հատ չաղլիկ  փոր պիտի առաջանա. չկա տենց բան: Բոլորը նիհար, բոյով բուսաթով ու առողջ տեսքով են: Էրնեկ իրենց:

3. Ինչն է անվճար, ինչը վճարովի:

Ուրեմն, ընկերուհուս հետ գնացել եմ սուպերմարկետ` գնումներ կատարելու: Վերցրել եմ են "քշվող զամբյուղներից" (մեր մոտ հիմա շատ ուշ է, ես էլ մոռացել եմ ինչ էր դրա անունը), ու վերջում, փոխարենը  թողենք, տոպրակներով գնումները բերենք մեր հանրակացարան, ես աղջիկը ասում է "եթե ուզում ես, կարող ես հետդ վերցնել, ու մյուս անգամ հետ բերել": Ես զարմացա, բայց ասում եմ, "լավ, մարդկանց կյանքը հեշտացնում են, ապրեն": 
Հաջորդ օրը մենակ գնացի, ու մոռացա "քշվող զամբյուղը" վերցնել: Գնումներս այդքան շատ չէին, այնպես որ ասեցլի "ջհանդամ, մի քիչ ծանրություն քարշ կտամ, կմարզվեմ": Իրենց տոպրակներն էլ մի թիզ են, շատ փոքր են: Ասում եմ "իսկ ավելի մեծը չունեք?", ասում են "ունենք, ու տալիս են մեր Երևան Սիթի-ի կամ առհասարակ իրեն հարգող սուպերմարկետի տոպրակ` ոչ ավել, ոչ պակաս: Ես էլ, բնականաբար հմայլված, ասում եմ "հաա, այ սենց" ու ձգվում եմ դեպի կնոջ առաջարկած տոպրակը: Մամայիս ասած "не тут-то было". Ասեց "հոպ, սպասի անցկացնեմ, հետո..." Դու մի ասա, սրանց մոտ տոպրակը վճարովի է... :-/
Բայց դե, օրինակ, ցանկացած հեծանիվ կարող ես անվճար վերանորոգել համալսարանի հեծանիվների կենտրոնում, կամ, սկան անելը գրադարանում ձրի է, գրադարանից օգտվելը ու անսահմանափակ քանակությամբ գիրք վերցնելը ձրի է, ու տենց էլի շատ բաներ: Որ էլի օրինակներ լինեն` կասեմ:

4. Հետաքրքիր հարկերը

Մի քանի օր առաջ Օլդենբուրգի քաղաքապետարանում էի: Քսան րոպե սպասելուց, վերջապես ներս մտնելուց ու թղթերս հանձնելուց հետո լսում եմ հետևյալ հարցը, "դուք ինչ կրոն եք դավանում?" (իրականում ուղղակի ասաց "ռելիգիոն?") ասեցի "keine", յանի ես էլ գերմաներեն գիտեմ: Ամբողջ ճանապարհ մտածում եմ, բայց ինչու հարցրեց ինչ կրոն եմ դավանում: Ախր դա շատ անձնական հարց է, մարդկանց չի կարելի հենց այդպես այդ հարցը տալ, ու նման բաներ: Երեկոյան, երբ բոլորով այդ հարցն էինք քննարկում, քանի-որ բոլորին էլ այդպես պատին են դեմ տվել այդ հարցով, մեկը ասաց "իսկ դուք գիտեք, եթե ասեիք քրիստոնյա, ձեզանից գումար էին գանձելու: Քոռանամ ես, այստեղ եկեղեցի գնալու համար քաղաքապետարանը գումար է պահանջում: 
Հետո պարզվեց, որ իրենք պարզապես ամեն քրիստոնյայից հարկ են վերցնում, որպեսզի եկեղեցին "պահեն": Օֆ աման, եսիմ է... 

5. Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել...

Էլի քաղաքապետարանում նայում են անձնագրիս տվյալներիին ու հարցնում "place of birth" ասում եմ Արմենիա: Էս աղջկա համակարգիչը կախում ա: Չի ընդունում այդ ինֆորմացիան: Չէ որ չէ: Էս խեղճը գնում-գալիս, սրան-նրան հարցնում է "կոդը գրում եմ, չի բերում, ինչ անեմ?" (իրենց database-ում պետք ա կոդով գրվեր),  ասում են "չգիտենք, սենց բան չենք տեսել...": Շուխուռ-ղալմաղալ:
Մեկ էլ մեջներից խելոքը շուռ եկավ, ասում է "մի հատ փորձի Soviet Union"... 
Ինչ մեղքս թաքցնեմ` մոռացել էի: Oops :)

6.  Sprechen sie Deutsch?

Չգիտեմ էդ որ սուտլիկյանն էր խաբում, որ գերմանացիները անգլերեն գիտեն? Այ մաաարդ, չկա տենց բան: 
Պատկերացրեք` եկել եք նոր քաղաք, դե բնականաբար ձեր վրայից դա երևում է: Կորել եք: Մոտենում եք ցանկացած մարդու ու հարցնում եք "Excuse me mam, could you please tell me how to get to the train station": Դուք երբեք-երբեք-երբեք չեք լսի պատասխանը անգլերեն: Ասենք, պարզ երևում է, որ գերմաներեն չեմ խոսում (հա, դպրոցում անցել եմ, մի քիչ էլ հիշում եմ, բայց հոգնած-սատկած ու առաջին օրով հաստատ չէի պատրաստվում գերմաներեն հարցնել: Պետք է բացեմ լեզուս, հետո:), ու գիտեք, դիմացի գերմանացուն, կներեք արտահայտությանս համար, թքած` դու կհասկանաս, թե չես հասկանա ինքը ինչ է ասելու: Հարցրել ես? Դե լսիր, բայց գերմաներեն: Իմ երկրում չես?

Ու խոսքս վերաբերում է ոչ միայն անցորդներին, այլ բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր աշխատում են դրսից եկած ուսանողների հետ: Այսօրվանից կրկնում եմ անցած-մոռացած գերմաներենը:

 7. Բացատրեք սրա լոգիկան: Ես չեմ հասկանում:


Իրականում, տարօրինակ բաներ ամեն քայլափոխին կան: Դեռ էլի կպատմեմ, եթե ուզում եք:


2 comments:

  1. Uzum enq!!! So funny the part where you were from the Soviet Union :D good job, now put Armenia on the map for them!

    ReplyDelete
  2. Looking forward to hear from your adventures, Laura jan! :)

    ReplyDelete