Sunday, September 1, 2013

Ճանապարհին

Մի լավ պատրաստվելուց ու բոլորին 56 անգամ ցտեսություն ասելուց հետո վերջապես ճանապարհին եմ:

Անկեղծ ասած, եթե Ամերիկա գնալուց սիրտս թպթպում էր, այս անգամ ամեն ինչ ավելի "թեթև եմ տանում":

Թռիչքս գիշերն էր, ես էլ այնքն հոգնած էի, որ ամբողճ ճանապարհ քնել եմ. թե Երևանից Մինսկ, թե Մինսկի օդանավակայանում, թե դեպի Հանովեր ինքնաթիռում, թե Հանովերից Օլդենբուրդ գնացքում: Այնպես որ, երբ հասա, պատրաստ էի գնալ գնումներ կատարելու:


Ճանապարհին կորելը այդքան էլ հեշտ չէր: Ամեն անկունում ցուցանակներ են դրված, թե ուր գնաս ու ոնց հասնես, իսկ Հանովերի օդանավակայանում ընդհանրապես ոչ մի աշխատող մարդ չեմ տեսել:



Ապրում եմ հանրակացարանում, որն անտառի մեջ է գտնվում. մաքուր օդ, ծառեր, հավասար ասֆալտապատ փողոց ու տներ` կարծես տիկնիկների համար պատրաստված լինեն, բայց չափսով մեծ: Գեղեցիկ է, բայց դե մեր ծուռումուռ փողոցներին չի հասնի... 

Ասեմ, առաջին հարյուր Եվրոն սրտի ցավով եմ ծախսել, բայց հետո արդեն հեշտ էր: Սովորում ես թե 1,240 դրամ վճարել մեկ ուղղությամբ երթևեկելու համար, թե 27,000 դրամ սպիտակեղենի ու բարձի-ծածկոցի համար...

Որոշել եմ այսուհետ հայերեն գրել: 


No comments:

Post a Comment